05 Օգս
2025
33.3° c ԵՐԵՎԱՆ
23.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինան գերտերությունների շահերի խաչմերուկում. խաղաղությունը դեռ տեսադաշտում չէ

Ուկրաինան գերտերությունների շահերի խաչմերուկում. խաղաղությունը դեռ տեսադաշտում չէ

Աշխարհի գերտերությունները կարծես հույսը կտրում են ռուս ուկրաինական հակամարտության ավարտից: Այս պատերազմը շարունակում է նորանոր մարտահրավերների առջև կանգնեցնել միջազգային հարթակներին։ Ու թեպետ խաղաղության հույսԸ շատերի մեջ դեռ չԻ մարում, բայց  Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմի կարծիքով՝ այս պատերազմը  չի ավարտվի առաջիկա մեկ տարում։

Քաղաքագետ Արա Պողոսյանը նկատում է, նկատում է, եթե խնդիրը լիներ երեք կողմի միջև, ռուսաստան, Ուկրաինա և ԱՄն ,  գուցե հակամարտությունն ավելի հեշտ կարգավորվեր: Իրականում, թե՛ Վաշինգտոնը, թե՛ Բրյուսելը բաց տեքստով խոսում են այն մասին, որ Ռուսաստանն առայժմ որևէ պատրաստակամություն չի ցուցաբերում իրական բանակցությունների համար։ Իսկ Ուկրաինան, հերթական անգամ միջազգային հանրությանը հիշեցրել է՝ խաղաղության մասին խոսելը իմաստ չունի, քանի դեռ ռուսական զորքը չի լքել իր տարածքները։

Ռազմագերիներ