ԵՄ-ն պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել ՀՀ-ին ու Ադրբեջանին
ԵՄ-ն պատրաստ է հետագա
աջակցություն ցուցաբերել ՀՀ-ին ու Ադրբեջանին. այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով եվրահանձնակատար
Օլիվեր Վարհելին՝ ողջունելով կալանավորվածներին ազատ արձակելու շուրջ ՀՀ-ի ու Ադրբեջանի
միջև ձեռք բերված պայմանավորվածությունը։
«Ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագիրը,
որը նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ ԵՄ-ն պատրաստ է հետագա
աջակցություն ցուցաբերել երկու երկրներին»,-գրել է նա։