26 Նոյ
2024
8.2° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ը պարտավոր է գործել, հակառակ դեպքում կդիտարկվի որպես ցեղասպանության մասնակից․ Օկամպոն՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին

ԱՄՆ-ը պարտավոր է գործել, հակառակ դեպքում կդիտարկվի որպես ցեղասպանության մասնակից․ Օկամպոն՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին

Axios պարբերականն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին և Միջազգային
քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հրապարակած զեկույցին:

Axios-ի հետ զրույցում Օկամպոն նշել է, որ որպես Ցեղասպանության
մասին կոնվենցիայի ստորագրող՝ ԱՄՆ-ը պարտավոր է գործել և համախմբվել այլ կողմերի հետ՝
խնդրին քաղաքական լուծում գտնելու հարցում համաձայնության հասնելու համար։

Օկամպոյի խոսքով՝ համապատասխան համաձայնություն չգտնելու դեպքում
ԱՄՆ-ն կդիտարկվի որպես ցեղասպանության մեղսակից: Նա նաև նշել է, որ այս ցեղասպանությունը
փորձություն է միջազգային հանրության համար:

ԱՄՆ Պետքարտուղարությունը Axios-ին  հայտնել է, որ ԱՄՆ-ը խորապես
անհանգստացած է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական փակման կապակցությամբ
և ազատ տարանցումը պետք է անհապաղ վերականգնվի։

Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն
Ռեյչել Դենբերը Axios-ի թղթակցին ասել է, որ ԱՄՆ-ը, Եվրամիությունը, ՄԱԿ-ը և մյուսները
պետք է «ճնշեն Ադրբեջանին, որպեսզի դադարեցնի և ապահովի սննդի, դեղորայքի և մարդասիրական
ապրանքների ազատ և համարժեք հոսք Լաչինի ճանապարհով»: