31 Դեկ
2024
-3.2° c ԵՐԵՎԱՆ
-3.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԾԿՀ-ում 10 դիմումից 8-ը վերաբերում է «Վեոլիա ջրին»

ՀԾԿՀ-ում 10 դիմումից 8-ը վերաբերում է «Վեոլիա ջրին»

«Վեոլիա ջուր» ընկերության դեմ տուգանքները կիրառվում են
ավտոմատ, եթե սպասարկման կամ ժամի հետ կապված խախտումներ են լինում, ավտոմատ տուգանքներ
են կիրառվում, ինչն արվում է սպառողի հարմարավետության համար․
տեղեկացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավար Գարեգին Բաղրամյանը։

Ըստ Բաղրամյանի՝ ջրանջատումների մասին պետք է լինեն պարտադիր հրապարակումներ,
իսկ չլինելու դեպքում իրականացվում են համապատասխան միջոցառումներ։

«Եթե կան կանոնների խախտումներ, անմիջապես հարուցվում է վարույթ,
և համապատասխան արձագանք է տրվում։ Ամառային սեզոնին այդ դիմումները շատանում են․
10 դիմումից 8-ը վերաբերում է «Վեոլիա ջրին»,-ասել է Բաղրամյանը։