01 Սեպ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
28° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ընդդիմախոսների դեմ քաղաքական հետապնդումների պայմաններում իշխանությունը պատահական թիրախներ չի ընտրում․ Աբրահամյան

Ընդդիմախոսների դեմ քաղաքական հետապնդումների պայմաններում իշխանությունը պատահական թիրախներ չի ընտրում․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ընդդիմախոսների դեմ համընդհանուր քաղաքական հետապնդումների պայմաններում իշխանությունը պատահական թիրախներ չի ընտրում:

Հատկապես երբ խոսքը վերաբերվում է «Որդիների Կանչ» ՀԿ-ի առանցքային դեմքերին` Արա Ռոստոմյանին և Գարիկ Գալեյանին:

Վերջիններս այն արժանապատիվ մարդկանցից են, որոնց որդիները հայրենիքի պաշտպանության ժամանակ նահատակվել են, իսկ իրենք շարունակում են որդիների արդար պայքարը` Հայրենիք ունենալու և նրա անվտանգությունը ապահովելու համար:

Արա Ռոստոմյանն անցնում է հորինված «ահաբեկչության» գործով, իսկ Գարիկ Գալեյան` «խուլիգանության» կեղծ մեղադրանքով:

Այն իշխանությունը, ում համար զրոյական է հայրենիքի տարբեր հատվածների կորուստները, բնականաբար որևէ կաշկանդվածություն չունի մեր հերոս նահատակների ծնողներին ազատությունից զրկելու հարցում»:

 

Ռազմագերիներ