01 Սեպ
2025
21° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը Հայաստանը վասալային կախվածության մեջ է գցում Թուրքիայից և Ադրբեջանից․ ՌԴ հայերի միություն

Փաշինյանը Հայաստանը վասալային կախվածության մեջ է գցում Թուրքիայից և Ադրբեջանից․ ՌԴ հայերի միություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վասալային կախվածության մեջ է գցում Թուրքիայից և Ադրբեջանից, մինչդեռ Բաքվի ախորժակը անընդհատ աճում է․ РИА Новости-ի հետ զրույցում նշել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ում Երևանի և Բաքվի միջև սպասվող բանակցությունները։
«Նույնիսկ վատ խաղաղությունը միշտ ավելի լավ է, քան լավ վեճը։

«Սա աքսիոմ է։ Սակայն այն փաստը, որ կրկին որոշակի փաստաթուղթ է ստորագրվում կուլիսներում, չի կարող չմտահոգել հայերին։ Ի՞նչ կբերի այս խաղաղությունը Հայաստանին։ Արդյո՞ք հայ պատանդները, այդ թվում՝ Արցախի, ազատ կարձակվեն։ Արդյո՞ք տասնյակ հազարավոր տեղահանված ղարաբաղցի ընտանիքներ կգտնեն բնակարան։ Հիմա ակնհայտ է, որ Փաշինյանի կամքի բացակայության ֆոնին՝ Ալիևի ախորժակը, նրա հակահայատյաց հռետորաբանությունը և պահանջները ամեն օր աճում են», – ասել է Աբրահամյանը։

Ըստ նրա՝ Ալիևի և Փաշինյանի՝ Սպիտակ տանը հայտնվելը տարածաշրջանում տեկտոնական աշխարհաքաղաքական տեղաշարժերի և ազդեցության ոլորտների վերաբաշխման շղթայի մի օղակ է։

«Փաշինյանը, որը այսօր իրեն խաղաղարար է համարում, կարող էր դադարեցնել պատերազմը դեռևս 2020 թվականի հոկտեմբերին, ինչը կստեղծեր խաղաղության պայմաններ տարածաշրջանում, բայց նա չարեց դա։ Նա միտումնավոր հազարավոր երիտասարդ հայերի հասցրեց անխուսափելի մահվան՝ նախապես իմանալով արդյունքը։ Ես կցանկանայի սխալվել, բայց թվում է, թե Փաշինյանն ինքն է ներքաշված և, ինչն ավելի վատ է, Հայաստանին և հայերին ներքաշում է վասալային կախվածության մեջ Թուրքիայից և Ադրբեջանից», – նշել է Աբրահամյանը։

Ռազմագերիներ