15 Նոյ
2024
11.3° c ԵՐԵՎԱՆ
9.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նիկոլ Փաշինյանի և իր աղետաբեր վարչակարգի հերթական ձախողումն էր, «խաղաղության» կեղծ օրակարգի հերթական ողբերգությունը․ Ա․ Չալաբյանը՝ ՄԱԿ ԱԽ նիստի մասին

Նիկոլ Փաշինյանի և իր աղետաբեր վարչակարգի հերթական ձախողումն էր, «խաղաղության» կեղծ օրակարգի հերթական ողբերգությունը․ Ա․ Չալաբյանը՝ ՄԱԿ ԱԽ նիստի մասին

ՄԱԿ-ի ԱԽ նիստում հրաշք տեղի չունեցան, եղան արտաքուստ բարենպաստ
ելույթներ, սակայն որոշում չընդունվեց․ ամփոփելով հրատապ նիստի արդյունքները՝
ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող Ավետիք Չալաբյանը։

«Որոշում չընդունվեց շատ պարզ պատճառով՝ այն պահից սկսած, երբ Հայաստանի
գործող իշխանությունը, թեկուզ բանավոր, Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, և հրաժարվել
է պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, մնացած աշխարհը հանգիստ շունչ
է քաշել, և համարում է Արցախի հարցը Ադրբեջանի ներքին խնդիրը, Լաչինի միջանցքը՝ Ադրբեջանի
տարածքը, Արցախում առկա աղետը՝ զուտ հումանիտար խնդիր, որը կարող է լուծվել նաև Ադրբեջանից
կրիտիկական նշանակության ապրանք բերելով։ Մեծ հաշվով, հենց դա էր հնչում երեկ ԱԽ նիստին,
և Հայաստանին հստակ հասկացնել տվեցին, որ մեր փոխարեն մեր կենսական հարցերը ոչ ոք չի
պատրաստվում լուծել»,-գրել է նա։  

Չալաբյանը նշել է, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը մեր հասարակության
մեջ անհարկի սպասումներ էր առաջացրել։

«Սա Նիկոլ Փաշինյանի, և իր աղետաբեր վարչակարգի հերթական ակնառու
ձախողումն է, իր կողմից առաջ քաշած «խաղաղության» կեղծ օրակարգի բերած հերթական ողբերգությունը,
որի աղետալի հետևանքները այսօր իրենց ամենօրյա կյանքի վրա են տեսնում ոչ միայն Արցախի,
այլև Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի սահմանամերձ շրջաններում ապրող մեր
հայրենակիցները։ Երկրի պաշտպանությունը ամեն գնով ամրապնդելու, մեր ուժերը վերականգնելու,
Ադրբեջանի յուրաքանչյուր սադրանքին կոշտ հակազդեցություն ցույց տալու փոխարեն այս վարչակարգը
6 միլիոն դոլար է վատնում ինչ որ մի Snoop Dog-ի համերգի վրա, ուռճացնում է ոստիկանությունը,
պարգևավճարներ է ցփնում իր հավատարիմ կամակատարների վրա, օրական փառատոններ է կազմակերպում
երկրի ամեն անկյունում՝ և այս ամենը բթացնելու եր գիտակցությունը, Արցախի հանձնումը
հնարավորինս սահուն և անցնցում անցկացնելու համար»,-գրել է Չալաբյանը։