09 Հուն
2025
-0.8° c ԵՐԵՎԱՆ
2.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք ունենք բարձր որակի փաստաբաններ, որոնք մնացել են մենակ՝ դատաիրավական ԳՈՒԼԱԳԻ առաջ, և նրանք հաճախ պարտվում են․ Վահե Հովհաննիսյան

Մենք ունենք բարձր որակի փաստաբաններ, որոնք մնացել են մենակ՝ դատաիրավական ԳՈՒԼԱԳԻ առաջ, և նրանք հաճախ պարտվում են․ Վահե Հովհաննիսյան

Արդարադատության մասին այլասերված պատկերացումներ ունեն և´ քաղաքական
իշխանությունները, և´ դատաիրավական համակարգի պատասխանատուները, և´ լայն հասարակությունը,
որը միշտ ուրախանում է բանտում նստած մարդով, անարդար դատավարություններով և ըստ նախասիրության
տրվող կալանքներով։ Նման պայմաններում է սուր զգացվում Էմիլ Զոլայի պես բեկումնային
անհատների բացակայությունը, ովքեր իրենց հեղինակությամբ հասարակություններին կպարտադրեն
ճիշտ արժեքներ և ճիշտ մտածողություն. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Այլընտրանքային
նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

Խոսելով արդարության և 2018-ին փողոցից եկած ռեժիմի արյան պահանջը
կասեցնելու մասին՝ Հովհաննիսյանը նշել է, որ  մենք ունենք բարձր որակի փաստաբաններ, որոնք նաև
լավ քաղաքացիներ են։ Բայց փաստաբանները մնացել են մենակ՝ դատաիրավական ԳՈՒԼԱԳԻ առաջ,
և նրանք հաճախ, բնական է՝ պարտվում են։

Նա նշել է,որ միայն  հասարակությունը
կարող է կասեցնել, սակայն հասարակությանը պետք է սթափեցնել ու կոնսոլիդացնել։ Ինչպե՞ս.

«Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Արամ Առաջինի կոչը՝ ուղղված դատախազներին,
քննիչներին, դատավորներին, որ չի կարելի մարդկանց անիրավի դատապարտել, չի կարելի խաղալ
մարդկային ճակատագրերի հետ։ Որ դա ծանր մեղք է։ Ու կոչ լայն հասարակությանը, որ երկրում
տեղի են ունենում ահռելի ծավալի անօրինականություններ։ Աշխարհի ազդեցիկ հայերի համատեղ
կոչը՝ նույն շեշտադրումներով»,- գրել է նա և հավելել, որ գուցե այս առաջարկները լավագույնը
չեն, բայց ինչ-որ բան անելը ավելի ճիշտ է, քան մնալ դիտորդ՝ հրեշավոր մեքենայի անօրինականությունների
հանդեպ։ Զսպող բոլոր ինստիտուտները կազմաքանդված են, ուրեմն պետք է գտնել այլ, ոչ ստանդարտ
տարբերակներ։