Մեր դաշնակիցների հետ շարունակելու ենք ակտիվորեն ներգրավվել Հարավային Կովկասի խաղաղ ապագան խթանելու հարցում․ Պատել
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակի գլխավոր տեղակալ Վեդանտ
Պատելը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է օգոստոսի 16-ին կայացած ՄԱԿ Անվտանգության
խորհրդի նիստին։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է խորապես մտահոգված մնալ Լաչինի
միջանցքի շարունակվող փակմամբ։
«Ընդհանուր առմամբ կասեմ, որ մենք հավատարիմ ենք մնում Հարավային
Կովկասի տարածաշրջանի խաղաղ և բարգավաճ ապագան խթանելուն, և պատրաստվում ենք մեր դաշնակիցների
և գործընկերների հետ շարունակել ակտիվորեն ներգրավվել տարածաշրջանում և այս հարցում»,-ասել
է Պատելը։