
Ծխացող Նուբարաշենն ու մշուշված Երևանը. Հայաստանի ամենամեծ աղբավայրն այրվում է
Փրկարարների 25 մարտական հաշվարկ՝ 150 հրշեջ-փրկարար չորս օր է չեն հեռանում աղբավայրից՝ ամեն կերպ փորձելով մեղմել ստեղծված բարդ իրավիճակը: Քաղաքապետի խորհրդականի խոսքով՝ 75 տարի գոյություն ունեցող աղբավայրում հրդեհներ պարբերաբար եղել են, սակայն այսպես շարունակելը այլևս անհնար է: