
Բաքվում քննարկում են` ով պետք է լինի Ադրբեջանի դեսպանը Հայաստանում
Բաքվում արդեն քննարկում են, թե Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո ով պետք է լինի Ադրբեջանի դեսպանը ՀՀ–ում. գրում է Sputnik Armenia-ն։
16 տարի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Էլմար Մամեդյարովը տեղական լրատվամիջոցներից մեկին ասել է, որ Հայաստանում Ադրբեջանի դեսպանը պետք է անպայման հայերեն իմանա։
Ըստ նրա` պարտադիր չէ, որ դեսպանը դիվանագետ լինի, կարելի է ինչ-որ կողմնակի մեկին նշանակել, կարևորը` նա հասկանա և իմանա հայ ժողովրդի առանձնահատկությունները:
Լրագրողը հարցրել է` Մամեդյարովն ինքը պատրա՞ստ է ստանձնել ՀՀ–ում Ադրբեջանի դեսպանի պաշտոնը։
«Ինչպես հարկ կհամարեն»,– պատասխանել է նա:
Միաժամանակ Մամեդյարովն ընդգծել է, որ դեսպանի նշանակումը հնարավոր կլինի միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին հատուկ փաստաթղթի ստորագրումից հետո։