13 Օգս
2025
27.3° c ԵՐԵՎԱՆ
19.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սերոբ Գասպարյանն ունի կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ, սակայն դեռ անազատության մեջ է․ Աբրահամյան

Սերոբ Գասպարյանն ունի կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ, սակայն դեռ անազատության մեջ է․ Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

««Սև հովազ»-ի նախագահ Սերոբ Գասպարյանն ունի կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ, որոնք համատեղելի չեն կալանքի հետ, սակայն շարունակում է իշխանության մատուցած տարօրինակ ու անհավատալի սցենարով գործով երկար ժամանակ մնալ անազատության մեջ:

Սեպտեմբերին կլրանա 1 տարին, ինչ վերջինս ու ևս 2 անձ կալանավորված են «իշխանությունը յուրացման նախապատրաստության» մեղադրանքով:

Արդեն բոլորին է հայտնի, որ «իշխանության յուրացում», «ահաբեկչություն», «սահմանադրական կարգի տապալում» հոդվածներն այս ռեժիմի համար ունեն յուրահատուկ նշանակություն և ցանկացածի վզին կարող են փաթաթել և ուղարկել կալանավայր:

Սերոբ Գասպարյանը զրկված է պատշաճ բուժզննումից, իսկ նրա գործով դատական նիստերը մեծ ընդմիջումներով են ընթանում:

Բռնապետական բաստիոնում իշխանությունը պարապ չի նստում. միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր տարբեր դրդապատճառներով կխանգարեն իշխանությանը և որևէ հոդվածով կազատազրկվեն»։

Ռազմագերիներ