Շրջափակման ահասարսուռ կողմը․ արցախցի Հելենի մարմինը դեռ ծնողներին չի հասել
Գյումրի-Երևան ճանապարհի ավտովթարի հետևանքով մահացած արցախցի Հելեն
Դադայանի մարմինը հայրենի Արցախ տեղափոխել դեռ չի ստացվում։ Արդեն երրորդ օրն է՝ ոչ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, ոչ էլ Կարմիր խաչի միջազգային գրասենյակը որևէ դրական
արդյունք չունեն։ Արցախի իշխանությունից ու Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակից Հելենի
մայրիկին՝ տիկին Ալվարդին վստահեցրել են՝ աշխատում են այդ ուղղությամբ։ Տիկին Ալվարդը
ABC Media-ի հետ զրույցում նշեց, որ իրենից փաստաթղթեր են ուզել, որոնք ինքն արդեն
տրամադրել է համապատասխան մարմիններին։ Այս պահին միակ բանը, որն ուզում է՝ իր աղջիկն
է։
«Թող ինձ մոտ լինի, ուրիշ բան չեմ ուզում»,-նշել է տիկին
Ալվարդը։ Հելենի մայրը, նաև շնորհակալություն է հայտնել, բոլոր այն մարդկանց, ովքեր
այս ընթացքում փորձում են օգնել իրեն՝ վերադարձնել իր աղջկան։
Նշենք, որ Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի
պատասխանատու Զառա Ամատունին լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հելենի ընտանիքից
դիմում են ստացել և ամեն բան անելու են, որպեսզի աղջկա դին տեղափոխվի Արցախ։
Մանրամասները՝ տեսանյութում։