13 Օգս
2025
27.3° c ԵՐԵՎԱՆ
19.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պատմական հանդիպում՝ խաղի նոր կանոնների համար

Պատմական հանդիպում՝ խաղի նոր կանոնների համար

Ալյասկայի ձյունապատ լեռներում պատմական պահ է սպասվում: Աշխարհի տերերն են հանդիպելու. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում են դեմ առ դեմ հանդիպմանը՝ Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: Աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է այս երկխոսության վրա, որը կարող է փոխել գլոբալ անվտանգության ու աշխարհաքաղաքական հավասարակշռությունը:

Ուրբաթ՝ օգոստոսի օգոստոսի 15-ին նախատեսվող հանդիպմանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «կառուցողական զրույց» է ակնկալում ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ:  Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում Թրամփը հայտարարել է, որ խոսելու է Վլադիմիր Պուտինի հետ և ասելու է՝ պետք է դադարեցնեք այս պատերազմը: Այդ ընթացքում ընդգծել է, որ դժգոհ է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից՝ Ռուսաստանին տարածքային զիջումները բացառելու համար։

Ռազմագերիներ