13 Օգս
2025
27.3° c ԵՐԵՎԱՆ
19.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեծ Բրիտանիան պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Ռուսաստանի դեմ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Ռուսաստանի դեմ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Լոնդոնը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում․ այս մասին Սթարմերը հայտարարել է ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջնորդների հետ հեռախոսազրույցների արդյունքներով. գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով The Guardian պարբերականին։

«Մենք պատրաստ ենք մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա, մասնավորապես՝ տնտեսական ոլորտում, պատժամիջոցների միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ավելի լայն միջոցառումներով: Այս միջոցառումների ազդեցությունն ակնհայտ է, և Մեծ Բրիտանիան պատրաստում է կոշտ պատժամիջոցների հաջորդ փաթեթը», -հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Ռազմագերիներ