14 Օգս
2025
28.3° c ԵՐԵՎԱՆ
21.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել

Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները գերիների փոխանակման հերթական փուլն են անցկացրել. հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ռուսաստանը Ուկրաինայի տարածքից վերադարձրել է 84 զինծառայողի, որի դիմաց Ուկրաինայի զինված ուժերի 84 գերի է փոխանցվել։ Ինչպես ընդգծել է գերատեսչությունը, փոխանակումը տեղի է ունեցել ԱՄԷ-ի միջնորդությամբ։

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները համաձայնության եկան փոխանակման վերաբերյալ հունիսի սկզբին Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ: Բանակցությունները ներառում էին 18-ից 25 տարեկան ծանր վիրավորված զինվորների և գերիների փոխանակում, ինչպես նաև պատերազմում զոհված զինվորների մարմինների հանձնում:

Ռազմագերիներ