22 Սեպ
2025
12° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Էրդողանը դատի է տվել ընդդիմության առաջնորդին վիրավորանքի համար և պահանջել 24,5 հազար դոլար

Էրդողանը դատի է տվել ընդդիմության առաջնորդին վիրավորանքի համար և պահանջել 24,5 հազար դոլար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) ղեկավար Օզգուր Օզելի դեմ՝ մեղադրելով նրան վիրավորանքի համար և պահանջելով 1 միլիոն լիրա (24,5 հազար դոլար) փոխհատուցում բարոյական վնասի համար։ Այս մասին ТАССի հաղորդմամբ հայտնել է թուրք առաջնորդի փաստաբան Հուսեյն Այդինը։

«ԺՀԿ նախագահ Օզգյուր Օզելի կողմից օգոստոսի 13-ին արված անտեղի հայտարարությունների և անհիմն մեղադրանքների պատճառով՝ մեր նախագահի դեմ Անկարայի քաղաքացիական առաջին ատյանի դատարան է ներկայացվել 1 միլիոն թուրքական լիրայի չափով բարոյական վնասի փոխհատուցման հայց։ Բացի այդ՝ Անկարայի գլխավոր դատախազություն բողոք է ներկայացվել նախագահին վիրավորելու հանցագործության համար», – գրել է փաստաբանը X-ում։

Օգոստոսի 13-ին Ստամբուլում կայացած հանրահավաքում ելույթ ունենալով՝ Օզելը, մասնավորապես, մեղադրել է Էրդողանին այս տարվա մարտին ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության համար՝ կոռուպցիայի մեղադրանքով։

Էրդողանը նախկինում մի քանի անգամ դատական հայցեր է ներկայացրել ԺՀԿ առաջնորդի դեմ։ Նախագահին վիրավորելը Թուրքիայում քրեական հանցագործություն է։

Ռազմագերիներ