12 Հոկ
2025
17° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խաղաղության հռչակագրի ամենաերկար հոդվածն ամենավտանգավորն է․ Լարիսա Ալավերդյան

Խաղաղության հռչակագրի ամենաերկար հոդվածն ամենավտանգավորն է․ Լարիսա Ալավերդյան

Վաշինգտոնում ստորագրված հռչակագրում ամենաերկար ու վտանգավոր հոդվածը 15-րդն է․ ABC media-ի հետ զրույցում ասել Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։ Այդ հոդվածը սահմանափակում է Հայաստանի իրավական հնարավորությունները միջազգային հարթակներում։

«Ինչու՞ պետք է միջպետական հռչակագրում լինի նման հոդված, սա անհեթեթություն է։ Ոչ մի միջպետական հռչակագրում համոզված եմ՝ չկա նման դրույթ։ Անկախ պետականություն ունեցող երկրին հարիր չէ այդ հռչակագրի տակ ստորագրել։ Ես զարմանում եմ, որ այդտեղ կա անգամ Միացյալ նահանգների պես գերտերության նախագահի ստորագրությունը։ Սա հակաիրավական քայլ էր»,- ասել է Ալավերդյանը։

Եթե մեկնարկի հայցերի, գանգատների հետքաշման գործընթացը, այն շատ կարճ է տևելու։ Միջազգային քրեական դատարանն է, որ հնարավոր է ձգձգվի՝ ընդգծում է Ալավերդյանը։ Սակայն խնդիրը դա չէ․ պետություններից ուղարկված գանգատները ավելի մեծ կշիռ են ունենում, քան օրինակ ֆիզիկական անձանց ուղարկած հայցերը։

«Ֆիզիկական անձինք պետք է մեծ թվով ուղարկեն հայցերը, որպեսզի դատարանը առավել ուշադիր լինի և արագ ընթացք տա դրանց։ Բարդ է լինելու Միջազգային քրեական դատարան հայցեր ուղարկելը»,- ընդգծել է առաջին ՄԻՊ-ը։

Մի քանի վերլուծություն է կարդացել Ալավերդյանը այն մասին, թե միջազգային ոչ մի բանաձև, որոշում չի կատարում Բաքուն, ինչու՞ հայցեր ներկայացնել, պայքարել դրանց համար։ Իրավապաշտպանի խոսքով՝ անկախ այդ փաստից միջազգային դատարանը արդար որոշում է կայանցում՝ այդպիսով ապացուցելով Բաքվի մեղավորությունը։

«Այս հռչակագիրն ունենալը ամոթ է մեզ համար։ Անկախ այն փաստից, երբ կվավերացնեն այն, ուշ, թե շուտ, միևնույն է, շատ վտանգավոր է։ Փաշինյանը գործիք է գերտերությունների, աշխարհի խաղաղացողների ձեռքին, ինչ թելադրում են, այն էլ իրականացնում է մեր երկրի հաշվին»,- ասել է Ալավերդյանը։

Ռազմագերիներ