
ԱՄՆ-ն լքել է 1.6 միլիոն անօրինական ներգաղթյալ
Դոնալդ Թրամփի երկրորդ պաշտոնավարման ժամկետի սկզբից ի վեր Միացյալ Նահանգները լքել է մոտ 1.6 միլիոն անօրինական ներգաղթյալ. այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։
«200 օրից էլ պակաս ժամանակահատվածում Միացյալ Նահանգները լքել է 1.6 միլիոն անօրինական ներգաղթյալ։ Դա հսկայական թիվ է», – գրել է նա։
Նա նշել է, որ սա թեթևացրել է ամերիկյան դպրոցների և առողջապահական հաստատությունների բեռը, քաղաքացիների համար պահպանել ավելի շատ աշխատանք ստանալու հնարավորությունը, ինչպես նաև ավելի անվտանգ է դարձրել փողոցները։