
Մասշտաբային ձերբակալություններ Թուրքիայում. կալանավորվել է ևս մեկ քաղաքապետ
Ստամբուլի ոստիկանությունը, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, կոռուպցիայի կասկածանքով ձերբակալել է 42 մարդու, այդ թվում՝ Բեյօղլու շրջանի քաղաքապետ Ինան Գյունեյին։
Ձերբակալությունները կատարվել են տեղական դատախազության որոշման հիման վրա։
Կալանավորվածների թվում կան ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) ներկայացուցիչներ, որի անդամ է նաև Բեյօղլուի ղեկավարը։ Նշվում է, որ ձերբակալությունները կապված են կոռուպցիոն գործերով Ստամբուլի քաղաքապետարանում իրականացվող հակակոռուպցիոն գործողությունների հետ։
Հետաքննությունը սկսվել է Թուրքիայի խոշորագույն քաղաքի՝ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո։