
Քննվում է վարժական հավաքի մասնակցի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու վարկածը․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն
այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման
փորձ է կատարել, բացարձակ սուտ է․ տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական կողմը հայտարարել էր, թե Քարվաճառի
ուղղությամբ դիվերսիոն գործողության հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել և ձերբակալվել։
Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ
նախնական տվյալներով` մարտական դիրքը թողել է պահեստազորային, վարժական հավաքի մասնակից
Գ. Ո.-ն:
Քննվում են պահեստազորայինի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը և բոլոր
հանգամանքները: