18 Մար
2026
2° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ Փոխվարչապետը հաջորդ շաբաթ կժամանի Երևան՝ քննարկելու ԵԱՏՄ-ն հակասող որոշումն ու հաղորդակցությունների ապաշրջափակումը

ՌԴ Փոխվարչապետը հաջորդ շաբաթ կժամանի Երևան՝ քննարկելու ԵԱՏՄ-ն հակասող որոշումն ու հաղորդակցությունների ապաշրջափակումը

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կմեկնի Երևան, որտեղ, հնարավոր է, կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, գրում է РИА Новости-ն։

«Հաջորդ շաբաթ մեկնում եմ Երևան։ Ուղևորությունն ինքնին նախապես պլանավորված էր․ դրա մասին պայմանավորվել էին Ալթայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Դա կապված է այն հանգամանքի հետ, որ Հայաստանի օրենսդրական կարգավորումներում հայտնվել է նորմատիվ-իրավական ակտ՝ կառավարության որոշում, որը, մեր կարծիքով, հակասում է Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը», – ասել է Օվերչուկը։

Նրա խոսքով՝ այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում կքննարկվեն Հարավային Կովկասի տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված նրբությունները։

Զուգահեռաբար, ՌԴ-ում սպասում են նաև Փաշինյանի այցելությանը։ ՀՀ վարչապետի այցը Ռուսաստան նախատեսվում է մոտ ապագայում։

«Նիկոլ Վովաևիչը երկու շաբաթ առաջ Ռուսաստանում էր։ Մենք նրան սպասում ենք կրկին՝ մոտ ապագայում», – նշել է Օվերչուկը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ