28 Դեկ
2024
2.1° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քաղաքակիրթ աշխարհը լուռ է, իսկ Արցախում Ադրբեջանը ցեղասպան քաղաքականություն է իրականացնում․ ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

Քաղաքակիրթ աշխարհը լուռ է, իսկ Արցախում Ադրբեջանը ցեղասպան քաղաքականություն է իրականացնում․ ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է՝ Արցախի
ապաշրջափակման պահանջով:

Ակցիայի մասնակիցները նշում են՝  Արցախում
վիճակն օր օրի վատանում է։

«Ինչպես տեսնում եք՝ հումանտար աղետի հետևանքները մարդիկ իրենց
մաշկի վրա են զգում: Արցախում արդեն մահացել է ինչ-որ մեկի հարազատը, առևանգվել ինչ-որ
մեկի հայրիկը»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ցուցարարները պահանջում են միավորվել Արցախի շուրջ և կանխել հումանիտար
աղետը՝ նշելով, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է մարդկանց կենսական իրավունքները։
«Մենք այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև ենք, որպեսզի բարձրացնենք այն խնդիրները,
որոնք Արցախում են: Քաղաքակիրթ աշխարհը լուռ է, իսկ Արցախում Ադրբեջանն իրականացնում
է էթնիկ զտման և ցեղասպանական քաղաքականություն։ Պետականություն ունենալու ենք միայն
մեր համառ պայքարի, ամուր կամքի շնորհիվ»,-ասաց ակցիայի մասնակիցը: