28 Դեկ
2024
2.1° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՊԲ-ն եղել և մնում է Արցախի ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը. Դավիթ Իշխանյանն ընդունել է ՊԲ հրամանատարին

ՊԲ-ն եղել և մնում է Արցախի ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը. Դավիթ Իշխանյանն ընդունել է ՊԲ հրամանատարին

Օգոստոսի 16-ին ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն ընդունել է Արցախի
Հանրապետության Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանին:

Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ օրենսդրական նախաձեռնություններից
զատ, առաջին հերթին կարևորում է մեր անվտանգության և պաշտպանության համակարգը՝ ի դեմս
Պաշտպանության բանակի, որ եղել և մնում է մեր ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը:

ՊԲ հրամանատարն անդրադարձել է ստեղծված իրավիճակում պաշտպանության
բանակի առջև դրված խնդիրներին և դրանց լուծման ուղիներին:

Վարդանյանը խոսել է նաև ադրբեջանական ստորաբաժանումների կողմից
հրադադարի ռեժիմի խախտումների և նրանց լրատվամիջոցներով տարածվող ապատեղեկատվության
մասին: