17 Օգս
2025
25.2° c ԵՐԵՎԱՆ
17.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելական բանակը հարվածել է Եմենին

Իսրայելական բանակը հարվածել է Եմենին

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Եմենի մայրաքաղաք Սանայի մոտակայքում գտնվող էներգետիկ օբյեկտի. հայտնում է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը:

Ըստ ռազմական գերատեսչության հաղորդագրության՝ այն պատկանում էր հուսիական «Անսար Ալլահ» խմբավորմանը: Հարվածները հասցվել են՝ ի պատասխան Իսերայելի ուղղությամբ շարունակական գրոհների:

Իսրայելական կողմը կրկին մեղադրել է Իրանին հուսիների ֆինանսավորման համար՝ ընդգծելով, որ Իսրայելը շարունակելու է հարվածել հուսիների ռազմական օբյեկտներին.

«Հուսիների ահաբեկչական ռեժիմը գործում է Իրանի ռեժիմի ղեկավարությամբ և ֆինանսավորմամբ՝ Իսրայելի պետությանը և նրա դաշնակիցներին վնաս հասցնելու համար։ Ահաբեկչական ռեժիմը օգտագործում է ծովային տիրույթը՝ ուժ կիրառելու և համաշխարհային նավագնացության և առևտրային ուղիների դեմ ահաբեկչական գործունեություն իրականացնելու համար», – նշված է հաղորդագրության մեջ։

Ռազմագերիներ