12 Հոկ
2025
10° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելում լայնածավալ բողոքի ակցիաներ են և համազգային գործադուլ՝ պատանդների ազատման պահանջով

Իսրայելում լայնածավալ բողոքի ակցիաներ են և համազգային գործադուլ՝ պատանդների ազատման պահանջով

Կիրակի առավոտյան Իսրայելում մեկնարկել է համազգային գործադուլ. գրում է The Times of Israel-ը: Գերիների ընտանիքները բողոքում են, որ կառավարությունը չի ստորագրում նրանց վերադարձի մասին պայմանագիր և դրա փոխարեն փորձում է ընդլայնել Գազայի պատերազմը՝ գրավելով Գազա քաղաքը։

Գործադուլը կազմակերպել են «Հոկտեմբերի խորհուրդը» և «Պատանդների ու անհետ կորածների ընտանիքների ֆորումը»։ Ըստ կազմակերպիչների՝ միայն Թել Ավիվի Պատանդների հրապարակում սպասվում է մոտ մեկ միլիոն մասնակից, իսկ տասնյակ հազարավորները կմիանան բողոքի այլ վայրերում։

Բողոքի գործողությունները մեկնարկել են առավոտյան 6:29-ին՝ այն նույն պահին, երբ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին սկսվեց ՀԱՄԱՍ-ի հարձակումը։ Ցուցարարները խաչմերուկներում անցորդներին բաժանում են դեղին ժապավեններ՝ որպես պատանդների ազատման խորհրդանիշ։

Օրվա հիմնական իրադարձությունները սկսվել են Թել Ավիվի Սարոնա շուկայում մամուլի հայտարարությամբ։ Պատանդների հրապարակում բացվել է լուսանկարների ցուցահանդես, որը կշարունակվի մինչև երեկո։ Հրապարակում ելույթներով հանդես են եկել  պատանդների հարազատները, իսկ քաղաքի տարբեր հատվածներում անցկացվում են համերաշխության քայլերթեր՝ բժիշկների, ուսանողների և այլ խմբերի մասնակցությամբ։

Երեկոյան Պատանդների հրապարակում կկազմակերպվի աղոթք, որից հետո ցուցարարները պատանդների ընտանիքների հետ քայլերթով կմիանան գլխավոր հանրահավաքին։ Երկրի տարբեր շրջաններից մարդիկ ավտոշարասյունով շարժվում են Թել Ավիվ՝ միանալու երեկոյան միջոցառմանը։ Բողոքի գործողություններ նախատեսված են նաև երկրի այլ շրջաններում՝ Հյուսիսային Գալիլիայում և Էյլաթում։

Ռազմագերիներ