
Կովկասում խաղաղություն ապահովելու համար ԱՄՆ-ն պետք է Հայաստանին տրամադրի անվտանգության աջակցություն․ Ֆրենկ Փալոն
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի
միջև ձեռք բերված համաձայնությունը 32 հայ գերիների ազատ արձակման շուրջ, որի մասին
կողմերը դեկտեմբերի 7-ին համատեղ հայտարարություն են տարածել. փոխանցում է «Արմենպրես»-ը։
Կոնգրեսականը նշել է, որ ԱՄՆ-ն պետք է Հայաստանին տրամադրի անվտանգության
աջակցություն։
«Ուրախ եմ տեսնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են համաձայնության
գալ 32 հայ գերիների ազատ արձակելու հարցում։ Սա կարևոր քայլ է դեպի առաջ, սակայն ԱՄՆ-ն
պետք է Հայաստանին տրամադրի անվտանգության աջակցություն՝ Կովկասում կայուն խաղաղություն
ապահովելու համար», – գրել է Փալոնը X-ի իր միկրոբլոգում։