12 Հոկ
2025
9° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գերմանիայի ԱԳ նախարարը կոչ է անում ավելի մեծ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Թրամփ–Զելենսկի հանդիպման նախօրեին

Գերմանիայի ԱԳ նախարարը կոչ է անում ավելի մեծ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Թրամփ–Զելենսկի հանդիպման նախօրեին

Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը երկուշաբթի կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա, այդ թվում՝ ավելացնել Ուկրաինայի համար օգնությունը, որպեսզի Մոսկվան պատրաստ լինի զիջումների դեպի «արդար և մշտական խաղաղություն». գրում է Reuters-ը:

Վադեֆուլը Տոկիոյում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին և եվրոպական առաջնորդներին, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերսի հետ:

«Հավանաբար, չափազանցություն չի լինի ասել, որ ամբողջ աշխարհը հետևում է Վաշինգտոնին»,– նշել է Վադեֆուլը, Ճապոնիայի ԱԳ նախարար Տակեշի Իվայայի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով՝ «ուժեղ անվտանգության երաշխիքները առաջնային նշանակություն ունեն», քանի որ «Ուկրաինան պետք է կարողանա արդյունավետ պաշտպանվել անգամ հրադադարի և խաղաղության պայմանագրի կնքումից հետո»։

Եվրոպական առաջնորդներ՝ Ֆրիդրիխ Մերսը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և մյուսները, կիրակի հանդիպել են՝ ամրապնդելու Զելենսկու դիրքերը Սպիտակ Տանը նախատեսված հանդիպումից առաջ։

Նրանք ողջունել են ԱՄՆ-ի առաջարկը Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների վերաբերյալ, սակայն ընդգծել են, որ Կիևը պետք է ընդգրկվի բոլոր տարածքային քննարկումներում և ապահովվի երկրի մնացած տարածքի պաշտպանությունը։

Ռազմագերիներ