
Իրանցիները երբեք չեն զիջի ազգային անվտանգության հարցերում. Վելայաթի
Իրանի առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ Իրանը երբեք չի ընդունի որևէ զիջում իր ազգային անվտանգության հարցերում. գրում է Mehrnews-ը:
Վելայաթին անցած շաբաթ հանդիպել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանի հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները: Հանդիպման ընթացքում նա շեշտել է, որ Իրանը չի հանդուրժի իր անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ:
Կոստանյանը ներկայացրել է տարածաշրջանում վերջին զարգացումները և Վաշինգտոնում անցկացված բանակցությունները, ընդգծելով երկու երկրի պատմական բարեկամությունը և լավ հարևանությունը: Նա նաև նշել է, որ Հայաստանը պատրաստ է ամրապնդել Իրանի հետ հարաբերությունները:
Վելայաթին ողջունել է երկկողմ գործակցության ընդլայնումը և ընդգծել Իրանի պատրաստակամությունը խաղաղության և անվտանգության պահպանման համար տարածաշրջանում, հատկապես Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում: Նա նաև հիշեցրել է, որ Իրանը մինչև օրս ակտիվ քայլեր է ձեռնարկել խաղաղության հաստատման համար, նույնիսկ զոհեր տալով այս ճանապարհին՝ ներառյալ դիվանագետների ընտանիքների մահը Արցախի պատերազմի ժամանակ:
Վելայաթին ընդգծել է, որ տարածաշրջանի ապագան պետք է որոշեն բացառապես տարածաշրջանի երկրները: