19 Օգս
2025
30° c ԵՐԵՎԱՆ
21.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայկական կողմը չի խախտի Իրանի «կարմիր գծերը»․ Իրանի հայ պատգամավոր

Հայկական կողմը չի խախտի Իրանի «կարմիր գծերը»․ Իրանի հայ պատգամավոր

Իրանի խորհրդարանի հայ պատգամավորը՝ Գեղարդ Մանսուրյանը, ասել է, որ Իրանը կպաշտպանի Հայաստանի հետ սահմանների ներկա կարգավիճակը. գրում է Իրանի պետական IRNA գործակալությունը:

Մանսուրյանը, ով նաև Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահն է, հայտարարել է, որ Կովկասը Իրանի և Հայաստանի համար «կենտրոնական գոտի է», ուստի երկու երկրի սահմանը չպետք է փակվի։

Նա նաև շեշտել է, որ Իրանի նախագահ Մասսուդ Փեզեշքիանի երկուշաբթի այցը Հայաստան կնպաստի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը․ «Հայ պաշտոնյաները լավ գիտեն, որ երկրի անվտանգության կարևոր գործոններից մեկը Իրանն է»։

Մանսուրյանը հիշեցրել է 2020 և 2021 թվականների իրանական ռազմական վարժանքները, որոնք թույլ չեն տվել ուժի կիրառմամբ Սյունիքը բաժանել:

Նա անդրադարձել է նաև այս ամսվա սկզբին ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրված Երևանի և Բաքվի համաձայնագրին՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, նշելով, որ Իրանի մասնակցությունը միջանցքի հարցում կարևոր է։ Մանսուրյանը հայտնել է նաև, որ հայկական կողմն իրազեկ է Իրանի «կարմիր գծերին» և չի թույլ տա ազգային շահերի ու անվտանգության խախտում։

Նրա խոսքով՝ մտահոգություններ կան այն առնչությամբ, որ միջանցքի անվտանգությունը կարող են ապահովել ամերիկյան ընկերությունները, ինչը հայկական կողմը մերժել է։

Ռազմագերիներ