26 Նոյ
2024
6.3° c ԵՐԵՎԱՆ
3.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կապ չունի, որ ցեղասպանությունը դեռ հիմնականում Արցախում է, սա հասնելու է մինչև Երևան. թուրքագետ

Կապ չունի, որ ցեղասպանությունը դեռ հիմնականում Արցախում է, սա հասնելու է մինչև Երևան. թուրքագետ

Արցախում սովամահություն է՝ բառիս բուն իմաստով։ Դրանից առաջ՝ հայ
մարդկանց հափշտակություններ, տարածքային նվաճումներ Ադրբեջանի կողմից՝ Սյունիքից մինչեւ
Գեղարքունիք. այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Չկա հայկական պետություն, չկա հայկականի պաշտպանություն՝ ո՛չ հողի,
ո՛չ մարդու։ Ու կապ չունի, որ ցեղասպանությունը դեռ հիմնականում Արցախում է տեղի ունենում։
Սա գալու-հասնելու է մինչեւ Երևան։ Դեռ շանս կա փրկվելու։ Դրա համար անհրաժեշտ է պատասխանատվություն
վերցնեն բոլորը՝ ազգային գործիչներից մինչեւ բլոգերներ: Իսկ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը
ծառայելու է բացառապես Թուրքիայի և Ադրբեջանի շահերին։ Սա պետք է հիշել ցանկացած գործողություն
ու քայլ պլանավորելիս»,- գրել է նա։