12 Հոկ
2025
7° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը պատրաստվում է սահմանափակել փոստային և էլեկտրոնային քվեարկության համակարգը 2026-ի ընտրությունների համար

Թրամփը պատրաստվում է սահմանափակել փոստային և էլեկտրոնային քվեարկության համակարգը 2026-ի ընտրությունների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ստորագրելու է հրամանագիր 2026 թվականի միջանկյալ ընտրություններից առաջ՝ ուղղված փոստով քվեարկությանը և «վիճելի» էլեկտրոնային քվեարկական համակարգերին։

«Պատրաստվում եմ առաջնորդել փոստով քվեարկությունից հրաժարվելու գործընթացը, նաև անդրադառնալ ծայրահեղ «ոչ ճշգրիտ», շատ թանկ և վիճելի քվեարկության մեքենաներին, որոնք տասն անգամ ավելի թանկ են, քան ճշգրիտ, բարդ թղթե քվեաթերթիկները, որոնք ավելի արագ են աշխատում և վերջում կասկած չեն թողնում հաղթողի ու պարտվողի մասին»,– գրել է Թրամփը «Truth» սոցցանցում։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն աշխարհում միակ երկիրն է, որը կիրառում է փոստով քվեարկություն, և որ մյուս երկրները հրաժարվել են դրանից՝ ընտրությունների զանգվածային կեղծումների պատճառով։

«Ես ստորագրելու եմ հրամանագիր՝ նպաստելու 2026 թվականի միջանկյալ ընտրությունների արդար և ազնիվ անցկացմանը»,-նշել է նախագահը։

Ավելի վաղ Թրամփը «Fox News»-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ Պուտինը, իբր, իր հետ հանդիպման ընթացքում նշել է ամերիկյան ընտրական համակարգի թերությունները, ինչը, ըստ Թրամփի, հանգեցրել է 2020 թվականի նախագահական ընտրություններում պարտության։

Ռազմագերիներ