26 Նոյ
2024
8.3° c ԵՐԵՎԱՆ
2.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արմեն Աշոտյանի սանիկի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Արմեն Աշոտյանի սանիկի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Բժշկական
համալսարանի նախկին պռոռեկտորի նկատմամբ քրեական հետախուզում է հայտարարվել։ Նա մեղադրվում
է պաշտոնեական դիրքը չարաշահելու, փողերի յուրացման ու լվացման համար։

Քննչական կոմիտեի հայտարարության համաձայն՝
նա հարցաքննությունից հետո հեռացել է Հայաստանից։ ABC Мedia-ին հաջողվեց պարզել, որ
խոսքը ԵՊԲՀ նախկին՝ ֆինանսատնտեսական աշխատանքների գծով պռոռեկտոր Կարեն Հարությունյանի
մասին է։ Նա Արմեն Աշոտյանի սանիկն է, մտերիմ ընկերը, մեղադրանքն էլ առաջադրվել է հենց
նույն գործի շրջանակներում։

«Մեղադրանքի հիմք հադիսացող ցուցմունքը կամ
ցուցմունքներից մեկը տվել է մի մարդ, որը եղել է կալանավորված ու այդ ցուցմունքից հետո
ազատ է արձակվել։ Դուք արդեն հասկացեք՝ ինչ է կատարվում»,- ABC Media֊ի հետ զրույցում
ասաց Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։