
Ալիևը հանդիպել է Goldman Sachs-ի գլոբալ հարցերով նախագահին, անդրադարձել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է The Goldman Sachs Group Inc.-ի գլոբալ հարցերով նախագահ Ջարեդ Քոհենին. գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հանդիպման ընթացքում նրանք հիշել են հունվարին Դավոսում ունեցած հանդիպումը և ընդգծել, որ Ադրբեջանն ու ընկերությունը հաջող գործակցում են 2010 թվականից:
Այդ հանդիպմանը քննարկվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, ԱՄՆ նախագահի աջակցությամբ, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջընթացի կարևորությունը: Նրանք նշել են, որ այս արդյունքները մեծ հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանի զարգացման համար:
The Goldman Sachs Group Inc.-ը հիմնադրվել է 1869 թվականին և համարվում է առաջատար միջազգային ֆինանսական ընկերություն, որը տրամադրում է ներդրումային և սպառողական բանկային ծառայություններ, արժեթղթերի և ակտիվների կառավարում: Ընկերությունը գործում է ավելի քան 40 երկրներում, կենտրոնակայանը Նյու Յորքում է, և կառավարում է 2,8 տրիլիոն ԱՄՆ դոլարի ակտիվներ: