27 Դեկ
2024
-0.7° c ԵՐԵՎԱՆ
1.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը հրադադարը խախտում է նույնիսկ ԵՄ-ի ներկայությամբ կամ ուղղությամբ, դա պատահականություն չի կարող լինել. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը հրադադարը խախտում է նույնիսկ ԵՄ-ի ներկայությամբ կամ ուղղությամբ, դա պատահականություն չի կարող լինել. Տիգրան Աբրահամյան

Երբ ժամանակին ԵՄ դիտորդական առաքելությունը սահմանագծում պարեկություն
իրականացնելու գործառույթ էր ստանձնում, և´ իշխանությունը, և´ ԵՄ պաշտոնյաները կարևորում
էի դրա` ադրբեջանական հնարավոր ագրեսիան զսպող դերակատարությունը. ֆեյսբուքյան իր էջում
գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Հիմա Ադրբեջանը հրադադարի ռեժիմի խախտումներ է հրահրում նույնիսկ
նրանց ներկայությամբ կամ ուղղությամբ, իսկ դա պատահականություն չի կարող լինել, որովհետև
պարեկության գրաֆիկի վերաբերյալ ԵՄ-ից տեղեկատվություն փոխանցվում է նաև Ադրբեջանին:
Վերջին օրերին, երբ առաջնագծում որոշակի ակտիվություն է դիտվում և կրկին առաջին պլան
է եկել հնարավոր լարվածության նոր ալիքի մասին կանխատեսումներ, ժամանակն է ճշգրտելու-հստակեցնելու
ԵՄ դիտորդական առաքելության իրական դերի ու նրա աշխատանքի քաղաքական հետևանքի հարցը:
Կոպիտ ասած, պետք է հասկանալ, թե ինչ է տալիս ՀՀ-ին այդ առաքելությունը ռազմական կամ
քաղաքական տեսանկյունից, որպեսզի վերջում չպարզվի, որ որևէ խնդիր չենք լուծել և Հայաստանին
զուտ ՌԴ-Արևմուտք դիմակայության հետևանքն է «նվեր» մնացել»,- գրել է նա: