20 Օգս
2025
36° c ԵՐԵՎԱՆ
29.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-Մեքսիկա սահմանը՝ սևով. Թրամփը հրամայել է ներկել պատը և բացատրել պատճառը

ԱՄՆ-Մեքսիկա սահմանը՝ սևով. Թրամփը հրամայել է ներկել պատը և բացատրել պատճառը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է Մեքսիկայի հետ սահմանին գտնվող պատը ներկել սև: Այն պետք է տաքանա արևի տակ, ինչը կխանգարի անօրինական ներգաղթյալներին բարձրանալ դրա վրայով. ասել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։

«Պատը բարձր է և շատ դժվար է բարձրանալ դրա վրայով, գրեթե անհնար է։ Այն նաև խորը փորված է գետնի մեջ, և դժվար է դրա տակ թունել փորել։ Եվ հիմա մենք այն կներկենք սևով», – ԱՄՆ-Մեքսիկա սահման կատարած իր այցի ժամանակ ասել է Նոեմը։

Նրա խոսքով՝ հրամանը ստացել է երկրի նախագահից, ով հասկանում է, որ այստեղ բարձր ջերմաստիճաններում ցանկացած սև բան ավելի կտաքանա, հետևաբար ավելի դժվար կլինի բարձրանալ դրա վրայով։

Նախարարը հիշեցրել է, որ Կոնգրեսն ընդունել է բյուջետային օրենքներ, որոնք նախատեսում են սահմանին շինարարական աշխատանքների, այդ թվում՝ ջրային սահմանային արգելապատնեշների, զգալի ֆինանսավորում։

Իր հերթին, սահմանային պարեկության ղեկավար Մայք Բենքսը նույն մամուլի ասուլիսում խոսել է պատը տեսահսկման համակարգով և սեյսմիկ սենսորներով հագեցնելու ծրագրերի մասին։

Ռազմագերիներ