
Իրանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամներն այցելել են Նորդուզի անցակետ
Իրանի Ազգային ժողովի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամները օգոստոսի 19-ին այցելել են Հայաստանի սահմանին գտնվող Նորդուզ անցակետ՝ տարածքի տեսչական այցի շրջանակում. գրում է ICANA լրատվական գործակալությունը:
Ըստ գործակալության, այս անցակետով օրական մոտ 2,000 ուղևոր է անցնում և 400–450 բեռնատար։ Ի դեպ, հատուկ ընդգծվել է, որ արձակուրդային այս օրերին ուղևորների թիվը հասնել է օրական մինչև 7,000–8,000 մարդու:
Տարեկան Նորդուզի անցակետով իրականացվում է մոտ 1 միլիոն տոննա տրանզիտային արտահանում՝ 50 հազար տոննա քաշով, և ենթակառուցվածքների զարգացման դեպքում այս ցուցանիշը կարող է զգալիորեն ավելանալ:
Հանձնաժողովի անդամները այցելության ընթացքում հանդիպել են անցորդների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և ընթացիկ դժվարություններին:
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ անհրաժեշտ է Նորդուզի անցակետը սարքել խելացի, զարգացնել ենթակառուցվածքները և ուժեղացնել անցակետի հնարավորությունները: Նա նաև խնդրել է տեղի պատասխանատուներին գործածել քաղաքացիական պաշտպանության միջոցները՝ անցակետում առկա թերությունները վերացնելու համար: