Ակնկալում եմ, որ Բորելը Ադրբեջանից պատասխաններ կստանա դիտորդների վրա կրակելու համար․ ԵԽ պատգամավոր
ԵԽ պատգամավոր Միրիամ Լեքսմանը իր X-ի (նախկինում՝
Twitter) էջում անդրադարձել է այսօր ադրբեջանական կողմից ԵԽ դիտորդական
առաքելության ուղղությամբ բացված կրակին։
«Ես ակնկալում եմ, որ Ժոզեպ Բորելը Ադրբեջանից անհապաղ պատասխաններ կստանա Հայաստանում
ԵՄ առաքելության անձնակազմի վրա կրակ բացելու վերաբերյալ: Սա անընդունելի է: Եթե Բաքուն
ընդհանրապես լուրջ վերաբերվեր վստահության ամրապնդմանը և վերջնական խաղաղությանը, նման
միջադեպեր չէին լինի», – գրել է ԵԽ պատգամավորը։
Հիշեցնենք, որ այսօր Բաքուն հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի հետ սահմանին`
այս անգամ թիրախում պահելով Եվրամիության դիտորդներին՝ Վերին Շորժայի ուղղությամբ։