
Ադրբեջանն աշխատանքային խմբեր կստեղծի ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնելու համար՝ Թրամփի միջնորդած խաղաղության համաձայնությունից հետո
Ադրբեջանը ցանկանում է ամրապնդել ազգային անվտանգության և տեխնոլոգիական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ գագաթնաժողովում Հայաստանի հետ ձեռք բերված համաձայնություններից հետո. գրում է Axios-ը:
Պորտալին տված հարցազրույցում, ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը ասել է, որ իր կառավարությունը նախատեսում է աշխատանքային խմբեր ստեղծելու և հարաբերություններ զարգացնելու ուղղությամբ, ընդգրկելով տնտեսության, էներգետիկայի, պաշտպանության, քաղաքականության, կրթության, տեխնոլոգիայի և արհեստական բանականության ոլորտները:
«Բացենք նոր էջ։ Մենք կաշխատենք միասին և ոչ միայն Հայաստան-Ադրբեջան գհարաբերություններում, այլև Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների զարգացման գործում», – ասել է դիվանագետը։
Իբրահիմը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խաղաղության գործընթացն առաջ մղելու համար՝ ընդգծելով, որ նա ոչ թե 100, այլ 101%-ով է արժանի Նոբելյան խաղաղության մրցանակին։
«Շատ կարճ ժամանակահատվածում՝ մոտ վեց ամսվա ընթացքում, նա կարողացավ անել այն, ինչ ուրիշներին չէր հաջողվել անել ավելի քան 30 տարի», – նշել է Ադրբեջանի դեսպանը:
Դեսպանը կարևորել է նախագահ Թրամփի դերը խաղաղության գործընթացի առաջմղման հարցում և նշել է, որ նա «101% արժանի է Նոբելյան մրցանակի»:
«Շատ կարճ ժամանակահատվածում՝ մոտ վեց ամսվա ընթացքում, նա կարողացավ անել այն, ինչ ուրիշներին չէր հաջողվել անել ավելի քան 30 տարի», – նշել է Ադրբեջանի դեսպանը: