04 Ապր
2026
9° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիան և Ճապոնիան մտադիր են խորացնել ռազմական համագործակցությունը

Թուրքիան և Ճապոնիան մտադիր են խորացնել ռազմական համագործակցությունը

Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանին առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Անկարա և հանդիպել Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ. գրում է Ermenihaber-ը։

Կողմերը պայմանավորվել են ընդլայնել ռազմական համագործակցությունը և սկսել երկկողմ երկխոսություն ռազմարդյունաբերության ոլորտում։

Քննարկվել են նաև ռազմական տեխնիկայի և տեխնոլոգիական համագործակցության հնարավորությունները։ Բարձր մակարդակով հանդիպումը գնահատվել է որպես երկկողմ հարաբերություններում նոր շրջափուլ։

Բանակցությունների ընթացքում երկու նախարարները կարծիքներ են փոխանակել նաև Ուկրաինայում ընթացող պատերազմի հետևանքով առաջացած անվտանգության մարտահրավերների շուրջ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026