
Ռազմավարական գործընկերություն և չփարատված հարցեր․ ինչ քննարկվեց Երևանում
Երևանը դարձավ տարածաշրջանային կարևոր քննարկումների կենտրոն. Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի բանակցություններն ընդգրկեցին թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, և թե՛ անվտանգության խնդիրներ։
Հանդիպումից հետո ամենաբարձր մակարդակով հնչեցվեց Իրանի անփոփոխ դիրքորոշումը․ Թեհրանը դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը։