
Լիդյա Մանթաշյանի կալանքը երկարաձգելու որոշումը քաղաքական է․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է «Սրբազան պայքար» շարժման աջակից Լիդիա Մանթաշյանի կալանքը երկարաձգելու դատարանի որոշմանը․
«Դատարանը երեք ամսով երկարաձգեց Լիդյա Մանթաշյանի կալանքը։ Ցավոք, սա կանխատեսելի որոշում էր։ Կանխատեսելի էր, որովհետև քաղաքական որոշում է։ Օրենք, իրավունք, բարոյականություն… նման գործոններն այս դատարանում տեղ չունեն։ Այստեղ Ֆարխոյանն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Նրա մնացած որոշումներն էլ հստակ կանխատեսելի են։ Ճիշտ այնպես, ինչպես կանխատեսելի է Բաքվում ընթացող «դատավարությունը»։ Երկու այդ գործընթացների մեջ միայն մեկ տարբերություն կա՝ Բաքվում ամեն ինչ շատ ավելի լավ է կազմակերպված»,- գրել է քաղաքագետը։