27 Դեկ
2024
-0.7° c ԵՐԵՎԱՆ
1.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դիվանագիտական խառնաշփո՞թ․ ԵՄ-ն ի վերջո ընդունեց, որ Ադրբեջանը կրակել է իր դիտորդական առաքելության ուղղությամբ

Դիվանագիտական խառնաշփո՞թ․ ԵՄ-ն ի վերջո ընդունեց, որ Ադրբեջանը կրակել է իր դիտորդական առաքելության ուղղությամբ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի
հարցով քննարկումից առաջ Բաքուն հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի հետ սահմանին`
այս անգամ թիրախում պահելով Եվրամիության դիտորդներին՝ Վերին Շորժայի ուղղությամբ։

 

ԵՄ առաքելությունը շտապեց հերքել ՀՀ
ՊՆ տեղեկությունը, սակայն հայտնվեց ծիծաղելի վիճակում, երբ հայկական սոցցանցեր սպրդեց
տեսանյութ, որում եվրոպացի դիտորդներից մեկը հստակ ներկայացնում է, թե Ադրբեջանի ԶՈՒ
ստորաբաժանումները ինչպես և որ ուղղությամբ են կրակել։

Փորձելով շտկել անհարմար վիճակը՝ ԵՄ
առաքելությունն ի վերջո հաստատեց՝ կրակոցներ արձակվել են մոնիտորինգ իրականացնող պարեկների
և նրանց տեղափոխող մեքենայի ուղղությամբ, միջադեպի հետևանքով տուժածներ չկան։