21 Օգս
2025
28° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
2025 թվականի ՀԱՊԿ համատեղ զորավարժություններն անցկացվում են շատ բարդ ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում․ ՀԱՊԿ ՄՇ պետ

2025 թվականի ՀԱՊԿ համատեղ զորավարժություններն անցկացվում են շատ բարդ ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում․ ՀԱՊԿ ՄՇ պետ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժություններն այս տարի կանցկացվեն բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում։ Միջոցառումները ուղղված չեն երրորդ երկրների դեմ․ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։

«2025 թվականի համատեղ զորավարժություններն անցկացվում են շատ բարդ ռազմաքաղաքական իրավիճակում։ Միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգի ճգնաժամը զգալիորեն սրել է գլոբալ վերակազմակերպման գործընթացները, սրել աշխարհաքաղաքական իրավիճակը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության ոլորտում և ամբողջ աշխարհում», – նշել է նա։

Սերդյուկովը նաև հավելել է, որ բոլոր միջոցառումներն ու զորավարժությունները պլանավորված են, ուղղված չեն երրորդ երկրների դեմ և ուղղված են հրամանատարական և վերահսկողական մարմինների և զորքերի համակարգվածության բարելավմանը, ինչպես նաև ուժերի և միջոցների կազմավորումների պատրաստվածության պահպանմանը՝ կոլեկտիվ անվտանգության ապահովման շահերից ելնելով՝ իրենց նպատակային խնդիրներ կատարելու համար։

«Միևնույն ժամանակ, հաշվի առնելով երկարաժամկետ պլանավորումը և ստեղծված իրավիճակն՝ այս տարի հիմնական ուշադրությունը կենտրոնացած է կոլեկտիվ անվտանգության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների վրա», – հավելել է նա։

Սերդյուկովի խոսքով՝ 2025 թվականի համատեղ զորավարժություններում կներգրավվի ավելի քան 5000 մարդ և մոտ 1000 միավոր զենք և ռազմական տեխնիկա։

Զինվորականի խոսքով՝ ազգային զորակազմը զորավարժությունների գոտիներ տեղափոխելու գործնական միջոցառումներն արդեն սկսվել են։ Զորքերը և տեխնիկան զորավարժարաններ են բերվում ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով, երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով։

Միացյալ շտաբի պետը հայտնել է, որ բոլոր զորավարժությունների ընթացքում նախատեսվում է հետազոտություններ անցկացնել Հավաքական ուժերի կիրառման արդյունավետության բարձրացման արդիական հարցերի վերաբերյալ՝ ՀԱՊԿ-ի հիմնական կրթական, մեթոդական և գիտահետազոտական կազմակերպությունների համապատասխան մասնագետների ներգրավմամբ։

Ռազմագերիներ