21 Օգս
2025
28° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կիևը դե յուրե չի ճանաչի ՌԴ վերահսկողությունն օկուպացված տարածքների նկատմամբ․ ուկրաինացի պաշտոնյա

Կիևը դե յուրե չի ճանաչի ՌԴ վերահսկողությունն օկուպացված տարածքների նկատմամբ․ ուկրաինացի պաշտոնյա

Կիևը կարող է որոշ ժամանակով ճանաչել Ռուսաստանի դե ֆակտո վերահսկողությունը ուկրաինական օկուպացված տարածքների նկատմամբ, բայց դե յուրե չի համաձայնի դրա հետ, հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում:

Պոդոլյակը պարբերականին ասել է, որ պատերազմից դուրս գալու հիմնական տարբերակներից մեկը ռազմաճակատի երկայնքով հակամարտությունը սառեցնելն է։Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ չեն կարող պաշտոնապես ճանաչել ուկրաինական տարածքների բռնակցումը, քանի որ դա հակասում է երկրի Սահմանադրությանը։

«Սա պարզապես սահմանադրական հարց չէ։ Սա միջազգային արգելքի խախտում է։ Չի կարելի միակողմանիորեն տարածք զիջել ագրեսորին։ Մենք պետք է այս հարցին մի փոքր այլ կերպ մոտենանք», – ասել է Պոդոլյակն իտալական հրատարակությանը։Պոդոլյակը նշել է, որ հետագայում Կիևը տարբեր ջանքեր կգործադրի իր տարածքները վերադարձնելու համար:

«Ուկրաինայի նախնական դիրքորոշումն այսպիսին է՝ մենք հասկանում ենք, որ այս պատերազմից դուրս գալու հիմնական տարբերակներից մեկը ռազմաճակատի երկայնքով հակամարտության սառեցումն է: Սրանք տարածքներ են, որոնք ներկայում փաստացի օկուպացված են Ռուսաստանի կողմից: Դրանք այդպես էլ կմնան: Դրանից հետո զգալի ջանքեր կգործադրվեն՝ տնտեսական, դիվանագիտական ​​և այլ միջոցներով՝ այդ տարածքներն Ուկրաինային վերադարձնելու համար: Բայց դե յուրե դրանք կմնան ուկրաինական», – հավելել է Պոդոլյակը:

Ռազմագերիներ