
ՌԴ-ում Վեհափառ Հայրապետի եղբոր ձեռամբ նոր հայկական եկեղեցի կօծվի
Վեհափառ Հայրապետ Գարեգին Երկրորդի եղբայրը՝ Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսը օգոստոսի 24-ին կկատարի Նախոդկայի հայկական եկեղեցու օծման արարողություն․ հաղորդում է «Մոսկվայի հայկական եկեղեցի» տելեգրամյան ալիքը։
Սուրբ Հարություն եկեղեցու շինարարությունը սկսվել է 2021 թվականին։ Եկեղեցու կառուցման համար Հայաստանից 138,34 տոննա քար է տեղափոխվել։
Եկեղեցու հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2024 թվականին։