
Իրաքի Քրդստանում զինված բախումների ժամանակ ձերբակալվել է Ժողովրդական ճակատի առաջնորդը
Իրաքի ինքնավար քրդական մարզում անվտանգության ուժերը հինգշաբթի ձերբակալել են Քրդստանի Ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության ղեկավար Լահուր Շեյխ Ջանգիին և նրա եղբայր Պոլադին՝ Սուլեյմանիայում գրանցված զինված բախումների ժամանակ. գրում են թուրքական լրատվամիջոցները:
Բախումները սկսվել էին Լալեզար հյուրանոցում՝ առավոտյան ժամը 3-ին, և տևել մոտ չորս ժամ։ Այդ ընթացքում զեհվել է Քրդստանի Հայրենասիրական Միության երկու, վիրավորվել 15 անդամ:
Քրդստանի Հայրենասիրական Միությունը (PUK) հիմնադրվել է 1975 թվականին իդեալիստ ու քաղաքական ակտիվիստ Ջալալ Թալաբանիի կողմից՝ որպես Իրաքի քրդերի հիմնական քաղաքական ուժերից մեկը։ PUK-ը երկար տարիներ եղել է Քրդստանի ինքնավար մարզի երկու հիմնական կուսակցություններից մեկը:
Գործողության ընթացքում Լահուր Շեյխ Ջանգին հանձնվել է Քրդստանի Հայրենասիրական Միության ուժերին, իսկ նրա եղբայրը վնասվածք է ստացել և ձերբակալվել։ Գործչի ընտանիքը անվտանգ վայր է տեղափոխվել։
Սուլեյմանիայի դատարանը նախապես ձերբակալության հրաման էր տվել Լահուր Շեյխ Ջանգիի համար, իսկ Քրդստանի Հայրենասիրական Միությանը հարող լրատվամիջոցները հաղորդում են, որ զինված ուժերի հրամանատար Ռեբվար Հեմիդ Հաջի Խալին նույնպես ձերբակալվել է։
Իրաքի քրդական կառավարության վարչապետ Մասրուր Բարզանին կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և խնդիրը լուծել օրինական ճանապարհով, ընդգծելով, որ նպատակն է կանխել արյունահեղությունը և բռնությունը։