23 Օգս
2025
31° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԼՂ-ից բռնի տեղահանվածները սեպտեմբերի 1-ից կազատվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու պետտուրքի վճարից

ԼՂ-ից բռնի տեղահանվածները սեպտեմբերի 1-ից կազատվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու պետտուրքի վճարից

Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներն ընդունվում են Ծառայության ավելի քան 40 հասցեներում. տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։

«Դիմումներն ընդունվում են մարզերում՝ բոլոր ստորաբաժանումներում, Երևանում՝ Զաքյան 3 հասցեում գործող բաժնում, Ծառայության գլխամասային գրասենյակում, ինչպես նաև ՆԳՆ սպասարկման գրասենյակներում՝ շրջիկ ձևաչափով։

2025 թվականի սեպտեմբերի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք ազատվում են պետական տուրքի վճարից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում 22․01․2025 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ռազմագերիներ