Մախաչկալայում պայթյունի զոհերի թիվը հասել է 35-ի
Մախաչկալայում բենզալցակայաններից մեկում որոտացած պայթյունի հետևանքով
զոհերի թիվը հասել է 35-ի։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, տեղեկությունը
հաստատել են ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությունից։
«Փլատակների տակից ևս 2 մարմին է հայտնաբերվել»,-ասել են ծառայությունից։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ միջադեպի
զոհերի թվում 3 երեխա կա։ Հիվանդանոցներ է տեղափոխվել 63 մարդ, այդ թվում՝ 16 երեխա։
Տուժածներից 11-ի վիճակը ծանր է։ Եվս 17 տուժած առաջին բուժօգնություն ստանալուց հետո
դուրս է գրվել։
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 14-ին, Մախաչկալայում հրդեհ է բռնկվել,
ինչից հետո կրակը տարածվել է դեպի բենզալցակայան ու պայթյուն է որոտացել։