22 Օգս
2025
27° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԴԲ գործակալները ներխուժել են Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի տուն

ՀԴԲ գործակալները ներխուժել են Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի տուն

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) գործակալները ներխուժել են Դոնալդ Թրամփի 2017-21 թվականների նախագահության ժամկետում նրա՝ ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնի տուն․ հայտնում է New York Post պարբերականը՝ հղում տալով Թրամփի վարչակազմի պաշտոնյային։

«ՀԴԲ գործակալները այսօր առավոտյան ներխուժել են Թրամփի ն ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի տուն, որը գտնվում է Կոլումբիայի դաշնային օկրուգում։ Գործողությունը կատարվել է ազգային անվտանգության հետ կապված բարձր մակարդակի հետաքննության շրջանակներում», – նշում է պարբերականը։

Նշվում է, որ հետաքննությունը վարվում է ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելի հրամանով։ X սոցիալական ցանցի իր էջում նա գրել է, որ «ոչ ոք օրենքից վեր չէ»՝ հավելելով, որ ՀԴԲ գործակալները կատարում են տրված առաջադրանքը։ Ընդ որում, Բոլթոնի վերաբերյալ հետաքննության մասին նա ոչինչ չի ասել։

Ռազմագերիներ